Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Քո պատիժը ստանալու ես ոչ միայն իրավապահներից ու հայ ժողովրդից, այլ նաև՝ Աստծուց

Քո պատիժը ստանալու ես ոչ միայն իրավապահներից ու հայ ժողովրդից, այլ նաև՝ Աստծուց
09.06.2025 | 12:12

Այսօր Ամստերդամի սրտում՝ Սուրբ Նիկողայոսի տաճարի ներսում, տեսա, թե ինչպես են օտարները խոնարհվում Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետ՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշաքանդակի առջև՝ փառաբանելով մեր սուրբ Եկեղեցին։

Բայց Հայաստանում մի սրբապիղծ, ով զավթել է իշխանությունը, փորձում է թուլացնել մեր հավատքի հիմնասյունը, ամենօրյա ռեժիմով վարկաբեկել մեր Եկեղեցին և մեր հոգևորականներին։

Ազգուրաց ստահակ, քո պատիժը ստանալու ես ոչ միայն իրավապահներից ու հայ ժողովրդից, այլ նաև Աստծուց:

Բաբկեն ՀԱՍՐԱԹՅԱՆ

Դիտվել է՝ 2412

Մեկնաբանություններ